Social Monitor Social Monitor
Social Monitor

Social Monitor

Սոցիալական էջերի ամենօրյա հաշվառման և հաշվետվության համակարգ A daily tracking and reporting system for social media accounts 社交媒体账号的每日统计与报告系统

Ի՞նչ է Social Monitor-ը

Social Monitor-ը մարքեթինգային գործակալության ներքին աշխատանքային գործիք է։ Այն ամեն օր հաշվառում է սպասարկվող էջերի հրապարակումները, համեմատում պայմանագրով նախատեսված ծավալի հետ և պատրաստում հաշվետվություններ՝ գործակալության և հաճախորդի համար։

Ծրագիրը աշխատում է գործակալության սեփական համակարգիչների վրա։ Այն հանրային ծառայություն չէ, գրանցում կամ բաժանորդագրություն չի առաջարկում։

What Social Monitor is

Social Monitor is an internal working tool used by a marketing agency. Every day it counts the publications made on the accounts the agency manages, compares them against the volume agreed in the service contract, and produces reports for the agency and for the client.

The application runs on the agency's own computers. It is not a public service and offers no sign-up or subscription.

什么是 Social Monitor

Social Monitor 是一家营销代理机构的内部工作工具。它每天统计代理机构所管理账号的发布内容,将其与服务合同约定的数量进行比较,并为代理机构和客户生成报告。

该程序在代理机构自己的计算机上运行。它不是公共服务,不提供注册或订阅。

Հնարավորությունները What it does 主要功能

Ամենօրյա հաշվառում

Facebook-ի, Instagram-ի և TikTok-ի հրապարակումները գրանցվում են ամեն օր՝ ըստ տեսակի (նկար, վիդեո, Reels, story, հոլովակ)։

Daily counting

Publications on Facebook, Instagram and TikTok are recorded every day, broken down by type (image, video, Reels, story, short video).

每日统计

每天记录 Facebook、Instagram 和 TikTok 上的发布内容,并按类型(图片、视频、Reels、快拍、短视频)分类。

Պլանի կատարում

Փաստացի քանակը համեմատվում է պայմանագրային պլանի հետ։ Երևում է ընթացիկ ցիկլի կատարողականը և կուտակված պարտքը։

Plan fulfilment

The actual count is compared against the contractual plan, showing the current cycle's performance and any accumulated shortfall.

计划完成情况

将实际数量与合同计划进行比较,显示当前周期的完成情况以及累计欠量。

Օրական հաշվետվություն

Ամեն օրվա համար՝ առանձին աղյուսակ, նախագիծ առ նախագիծ, հրապարակումների տեսակներով և թվերով։

Daily report

A spreadsheet for each day, project by project, with publication types and counts.

每日报告

为每一天生成一份表格,按项目分列,包含发布类型和数量。

Շաբաթական հաշվետվություն

Հաշվի տերը էլեկտրոնային փոստով ստանում է շաբաթվա ամփոփումը՝ հրապարակումներ, հետևորդների աճ, ծածկույթ։

Weekly report

The account owner receives a weekly summary by e-mail: publications, follower growth and reach.

每周报告

账号所有者通过电子邮件收到每周摘要:发布内容、粉丝增长和覆盖人数。

Ազդանշաններ

Երկարատև լռություն, ջնջված հրապարակում, հարթակների միջև անհամապատասխանություն, ցիկլի տեմպի շեղում։

Alerts

Prolonged silence, a deleted publication, a mismatch between platforms, or a cycle falling behind its pace.

提醒

长时间未发布、内容被删除、平台之间不一致,或周期进度落后。

Գովազդի հսկողություն

Գովազդային հաշիվների ծախսը, արդյունքները և կանգնած արշավների ժամային ստուգումը։

Ad monitoring

Ad account spend, results, and an hourly check for campaigns that have stopped running.

广告监控

广告账户的花费、结果,以及对已停止投放广告的每小时检查。

Ո՞ւմ համար է

Համակարգը օգտագործում է գործակալությունն ինքը՝ իր պայմանագրային հաճախորդների սոցիալական էջերի սպասարկումը հաշվառելու համար։ Հաշիվների տերերը հաշվետվությունները ստանում են էլեկտրոնային փոստով։

Հանրային մուտք, գրանցում կամ վճարովի բաժանորդագրություն չկա։

Who it is for

The system is used by the agency itself, to account for the work it does on its contracted clients' social media accounts. Account owners receive the reports by e-mail.

There is no public login, no sign-up and no paid subscription.

适用对象

该系统由代理机构自己使用,用于统计其为签约客户的社交媒体账号所做的工作。账号所有者通过电子邮件接收报告。

没有公共登录、注册或付费订阅。

Տվյալների մասին

Համակարգը միայն կարդում է։ Այն երբեք չի հրապարակում, չի խմբագրում և չի ջնջում բովանդակություն։

Ամեն հաշիվ միանում է իր տիրոջ բացահայտ թույլտվությամբ, և այդ թույլտվությունը կարելի է ցանկացած պահի հետ վերցնել։ Տվյալները պահվում են գործակալության սեփական համակարգիչներում, երրորդ անձանց չեն փոխանցվում և չեն վաճառվում։

About the data

The system only reads. It never publishes, edits or deletes content.

Each account is connected with its owner's explicit consent, and that consent can be withdrawn at any time. Data is kept on the agency's own computers; it is never passed to third parties and never sold.

关于数据

系统仅读取数据。它从不发布、编辑或删除任何内容。

每个账号均在其所有者明确授权后连接,该授权可随时撤回。数据保存在代理机构自己的计算机上,绝不提供给第三方,也绝不出售。

详情请见隐私政策服务条款

Կապ

Հարցերի, տվյալների ջնջման կամ թույլտվությունը հետ վերցնելու համար՝ info@socialmonitor.marketing

Contact

For questions, data deletion or withdrawing access: info@socialmonitor.marketing

联系方式

如有疑问、需要删除数据或撤回授权,请联系:info@socialmonitor.marketing